Մամուլ

Ամենաբարդը Գագիկ Ծառուկյանի վիճակն է․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լուրջ՝ ամենաբարդը Գագիկ Ծառուկյանի վիճակն է. կարողացավ խուսանավել Ռոբերտ Քոչարյանի երաշխավորագրի գործով, բայց ոչ մի երաշխիք չունի, որ վիրավորված ու խոցված Քոչարյանն իրեն չի պատժի ու դրա համար մի երկու բան չի պատմի մարտի 1-ից։ Խնամու՝ Հովիկ Աբրահամյանի տանն էլ մեծ զինապահեստ է հայտնաբերվել, ու եթե պարզվի դրա միանշանակ կապը մարտի 1-ի հետ, պարզվի, որ կրակված պարկուճները նաև այդ զենքերից են եղել, իսկ թե խնամին էլ ինչ կպատմի, թե ովքեր են զենքերն ստացել ու իրեն ու իր թիկնազորին էլ խառնեն, դրաման այդ ժամանակ սպիրալաձև կզարգանա… Բարդ ժամանակներ են։ Գրեթե բոլորը հստակեցրել են իրենց դիրքը դաշտում, ինքը լուրջ խնդիրների ու անորոշությունների առաջ է կանգնելու։

Կիսվել նյութով