Աշխարհ

Ամենաանտանելի ցավերը, որոնք մարդիկ զգում են

Ամենաանտանելի ցավերը, որոնք մարդիկ զգում են

1. Երիկամային քարեր

Երիկամային քարերն անտանելի ցավեր են առաջացնում, որոնք փոխանցվում են ողջ մեջքին և աջ ուսին: Բարձրանում է մարդու մարմնի ջերմաստիճանը, մեզի մեջ կարող են արյան հետքեր նշմարվել: Քարերը կամ դուրս են գալիս իրենք իրենց կամ վիրահատական միջամտության շնորհիվ: Սովորաբար դրանք ունենում են 3մմ տրամագիծ, բայց սա բավական է, որ քարն արգելափակի միզածորանը և անտանելի ցավեր առաջացնի:

2. Երեխայի ծնունդ

Երեխայի ծնվելու պահի ցավերի մասին, ըստ էության, կարող են պատմել միայն կանայք: Նրանք բոլորը տարբեր կերպ են պատմում սրա մասին, սակայն բոլոր պատմությունների մեջ էլ ընդհանուր մի քանի կետեր կան: Համարյա բոլորն ասում են, որ կարծես մկանները հավաքվում են մի մեծ կույտի մեջ, ծանրագույն ցավեր են առաջանում փորի ներքևի հատվածում և հետույքի ոսկորներում, որոնք «գրեթե կոտրվում են»: Եվ այս ամենին միանում է խուճապը: Հենց այսպիսի զոհողությունների են գնում կանայք մի հրաշքի լույս աշխարհ բերելու համար:

3. Կլաստերային գլխացավեր

Սրանք անընդհատ առաջանում են նույն հատվածում՝ աչքերի շրջանում: Մարդիկ, ովքեր զգացել են այս ցավը, ասում են, թե ցավն այնքան ուժեղ է լինում, որ պահի ազդեցության տակ սկսում են մտածել ինքնապանության մասին: Կարծում են, թե միայն այդ եղանակով է հնարավոր վերացնել ցավը:

4. Երկրորդ աստիճանի այրվածք

Շատերը պնդում են, որ գոյություն ունեն նույնիսկ երրորդ և չորրորդ աստիճանի այրվածքներ: Սակայն այս դեպքերում ցավն այնքան ուժգին չէ, որքան երկրորդ աստիճանի դեպքում: Այս դեպքում ցավն այնքան անտանելի է, որ 75% դեպքերում բերում է ցավային շոկի:

5. Կարմրախտ

Մարդու օրգանիզմում հայտնվելով՝ կարմրախտի վիրուսը սկսում է թույն արտադրել, որն էլ իր հերթին ուժգին ցնցումներ է առաջացնում: Մարդը սկսում է չզգալ իր մկանները: Կարմրախտով հնարավոր է վարակվել այն դեպքում, եթե ժանգոտ մեխ է մտել մաշկի մեջ կամ սուր, կեղտոտ գործիքով կտրվածք եք ստացել:

6. Ատամի թարախակալում

Ատամի թարախակալումը դժոխային ցավեր է առաջացնում, մարմնի ջերմաստիճանը կտրում բարձրանում է: Վատագույն դեպքում թարախակալման հետևանքով մարդու դեմքն ընդմիշտ կարող է դեֆորմանալ: Բարեբախտաբար, հակաբիոտիկներն անցկացնում են ախտանշանները, սակայն եթե թարախակալումն արդեն սկսվել է, ապա վիրահատական միջամտությունից խուսափել հնարավոր չէ:

Աղբյուր՝ Blognews.am

Կիսվել նյութով