Աշխարհ

Ամբողջ գիշեր լսում էի նրա երգերը, և տեղեկացա, որ նա այլևս չկա․ Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ Շառլ Ազնավուրը ելույթ է ունենում Ռաբաթ բերդում:

«Այսօր մահացել է մեծագույն երաժիշտ և բանաստեղծ Շառլ Ազնավուրը: Նրանով ես հիանում էի վաղ մանկությունից, բայց առաջին անգամ հանդիպեցի 20 տարի առաջ: Նրա ծնողները Վրաստանից ենթնիկ հայեր էին, Շառլը ինձ ասում էր, որ նրանք տանը հաճախ են վրացերեն խոսել: Կյանքի վերջին տարիներին նա ի կատար ածեց իր երազանքը և 2012 թվականին երգեց իր ծնողների քաղաքում, Ռաբաթ բերդի բացման ժամանակ: Դա մի կախարդական երեկո էր, որը կմնա Վրաստանի և աշխարհի արվեստի պատմության մեջ: Հենց երեկ, ամբողջ գիշեր լսում էի նրա երգերը, և այսօր տեղեկացա, որ նա այլեւս չկա…»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին:

Կիսվել էջում