Օգտակար

Աղջիկների մեծ մասը ամբողջ կյանքում սխալ են օգտագործել միջադիրները

Աղջիկների մեծ մասը ամբողջ կյանքում սխալ են օգտագործել միջադիրները

Կան շատ բաներ, որոնց մասին մարդիկ չեն ցանկանում խոսել, հատկապես երբ խոսքը վերաբերում է անձնական հիգիենային։ Սակայն նման բաների մասին նույնպես պետք է խոսել՝ հնարավոր սխալներից խուսափելու համար։

Նման արգելված թեմաներից մեկն էլ կնոջ դաշտանային ցիկլն է, որոնք ցանկացած կնոջ ու աղջկա կյանքի բաղկացուցիչ մասն են։ Դա անխուսափելի բան է, ինչի պատճառով էլ դրա մասին խոսելը նույնպես պետք է անխուսափելի լինի։

Շատ աղջիկներ 11-13 տարեկան հասակում, ունանալով առաջին դրսևորումը, այդպես էլ չեն իմանում, թե ինչպես է պետք օգտագործել սանիտարական միջադիրները։ Այդ բացը լրացնելու համար Ձեզ ենք ներկայացնում դրանք ճիշտ կրելու ուղեցույցը։

Տարբեր տեսակի միջադիրներ

Պետք է հասկանալ, որ շուկայում կան շատ տեսակների սանիտարական միջադիրներ, որոնցից յուրաքանչյուրն իր օգտագործման եղանակն ունի։ Մի քանիսը պարզապես ուղիղ են, մի քանիսն ունեն թևեր, որոնք պետք է ճիշտ տեղակայել։

Տեղակայում

Շատ աղջիկներ տեղադրում են միջադիրները թույլատրվածից ավելի ետ, ինչի պատճառով էլ չեն ունենում պատշաճ պաշտպանություն։ Միջադիրի առաջնային մասը պետք է հնարավորինս մոտ տեղակայել սեռական օրգանների արտաքին հատվածին՝ մաքսիմալ ապահովության համար։

Դիրք

Պետք է հեռացնել միջադիրի ետին հատվածի կպչուն շերտի պաշտպանիչ թուղթը և այն ամուր փակցնել ներքնազգեստին։ Եթե այն թևեր ունի, ապա դրանք պետք է ծալել դեպի ներքնազգեստի արտաքին հատվածը՝ դիրքն ավելի ամուր ֆիքսելու համար։

Փորձարկում

Դիրքի ճշտությունը ստուգելու համար պետք է հագնել ներքնազգեստն ու համոզվել, որ սանիտարական միջադիրը ճիշտ տեղում է։

Ստուգում

Ստուգեք միջադիրը ամեն 2 ժամը մեկ, որպեսզի կարողանաք ճիշտ ժամանակին փոխել այն։

Ընդհանուր խորհուրդներ

Հիշեք, որ 4 ժամ անց միջադիրները կորցնում են իրենց հատկությունները և դրանք պետք է անպայման փոխել։ Եվ մի մոռացեք ամեն փոխելուց առաջ և հետո մանրակրկիտ կերպով լվանալ ձեռքերը հնարավոր վարակներից խուսափելու համար։

Կիսվել նյութով