Օգտակար

Որքան է անհրաժեշտ քնել յուրաքանչյուր տարիքային խմբում

Որքան է անհրաժեշտ քնել յուրաքանչյուր տարիքային խմբում։

Հանգիստ քունը ունի առաջնահերթություն, քանի որ ձեր մարմնին հարկավոր է ժամանակ, որպեսզի հանգստանա և վերականգնվի։

Սակայն, ցավոք, շատերը ունեն անկանոն քուն այն դեպքում, երբ անքնությունը համարվում է շատ հիվանդությունների հիմնական պատճառ։

Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր տարիքում գոյություն ունի քնի համար նախատեսված ժամեր, որոնք գնալով փոփոխվում են տարիքի հետ։

Ձեր քնի որակը ապահովում է ձեզ էներգիայով և ազդում է ձեր առողջական վիճակի վրա։

Անառողջ քունը բերում է հոգնածության և դուք չեք կարող որոշումներ ընդունել, կենտրոնանալ, առողջ դատել և անգամ նորմալ սնվել։ Գիտնականները մի քանի անգամ արդեն ապացուցել են քնի խանգարումների և առողջական խնդիրների մեջ կապը։

մետաքսյա բարձ

Եթե դուք քնում եք 5 ժամից պակաս, ապա ձեր սիրտը դրանից միայն կտուժի։ Եթե դուք քնում եք 7 ժամից քիչ, ապա դա հանգեցնում է առողջական խնդիրների, այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ ավելորդ քաշը և դիաբետը։

Փորձեք ունենալ առողջ քուն և ձեր մարմինը շնորհակալ կլինի ձեզ։

Այսօր մենք կներկայացնենք ձեր ուշադրությանը հերթական հետազոտությունների արդյունքները։ Ահա թե որ տարիքում, որքան է անհրաժեշտ քնել

Նորածին երեխա (0-3 ամսական)՝ 14-17 ժամ, նորածիններ (4-11 ամսական)՝ 12-15 ժամ, երեխաներ (1-2 տարեկան)՝ 11-14 ժամ, դպրոցական երեխաներ (6-13 տարեկան)՝ 9-11 ժամ, դեռահասները (14-17 տարեկան)՝ 8-10 ժամ, երիտասարդներ (18-25 տարեկան)՝ 7-9 ժամ, հասուն մարդիկ (26-64 տարեկան)՝ 7-9 ժամ, տարեց մարդիկ (65 տարեկանից մեծ)՝ 7-8 ժամ:

Քնի անբավարար քանակը բերում է առողջական լուրջ խնդիրների, այդ պատճառով փորձեք բավարար հանգստանալ գիշերային ժամերին։

Կիսվել նյութով