ԺամանցՇոու-բիզնեսՏեսանյութ

Որտեղ է նկարահանվել «Քավարան» հեռուստասերիալը (Տեսանյութ)

Որտեղ է նկարահանվել «Քավարան» հեռուստասերիալը (Տեսանյութ)

«Քավարան», 2017 թվականին PanArmenian մեդիա գրուպի և Film Factory-ի կողմից նկարահանված նոր թրիլլեր ժանրի հեռուստասերիալ, որը 2017 թվականի մարտի 6-ից ցուցադրվել է Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով։

Տասներեք անծանոթներ , ովքեր որոշում են ամանորը նշել բնության գրկում: Այս ամանորը նրանց համար դառնալու է ճակատագրական և ողբերգական:

Ֆիլմի Գլխավոր հերոսը՝ հարուստ ու կայացած, 33-ամյա գործարար Քրիստը, հոգնել է ամեն տարի Ամանորը նույն կերպ նշելուց: Որոշում է, որ այս տարին պետք է տարբերվի նախորդներից:

qavaran

Քրիստը տուրիստական կազմակերպությունից Դադիձորում «հենդ-մեյդ» Նոր տարի անցկացնելու առաջարկ է ստանում և մտածում՝ դա հենց այն է, ինչ ինքն է ցանկանում: Սակայն, ոչ Քրիստը, ոչ էլ Դադիձոր մեկնած մյուս 12 հանգստացողները, չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ է նրանց սպասվում Դադիձորում:

Ինչպես մեկ օրում ուրախ նոր տարին պետք է վերածվեր դաժան փորձությունների և անելանելի ծուղակի, որից դուրս գալը գրեթե անհնար է թվում

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով