ԱշխարհԺամանց

Ինչու են հնաոճ իրերի սիրահարները իսկական որս սկսել հին կարի մեքենաների համար

Ինչու են հնաոճ իրերի սիրահարները իսկական որս սկսել հին կարի մեքենաների համար։

Այս սերունդը դժվար թե կարողանա հասկանալ, թե ինչ է այս նրբագեղ փայտե սնդուկի ներսում, սակայն ավագ սերնդի ներկայացուցիչները միանգամից կհասկանան՝ ինչ կա ներսում:

Այս փայտե սնդուկներով վաճառվում էին Պոդոլսկի մեխանիկական գործարանի ձեռքի կարի մեքենաները, որոնք դեռևս 30 տարի առաջ կային գրեթե ամեն ընտանիքում:

Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ ոք չի մտածում այդքան նրբագեղորեն դրանք նախշել:

Այս կարի մեքենաների նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքն է:

1998թ. «Զինգեր» ընկերությունը հայտարարեց սերիական համարներով մեքենաների որոնման մասին, որոնք սկսվում էին միավորներով:

Լուրերի համաձայն՝ նման հնաոճ կարի մեքենայի տիրոջը սպասվում է 30 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար պարգևատրում: Այդ պատճառով էլ հնաոճ իրերի գնորդները սկսեցին զանգվածաբար գնել կարի մեքենաները:

Այդ լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն, ինչպես ասվում է, առանց ծուխ կրակ չի լինում:

Մեկ այլ լեգենդի համաձայն՝ ռուսական «Զինգերների» վաղ նմուշները իրենց մեջ պարունակել են արժեքավոր պալադիում մետաղ:  Իսկ վերջերս էլ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ հին մեքենաների օրիգինալ ասեղներում պարունակվում է հազվագյուտ նյութ՝ կարմիր սնդիկ:

Կիսվել նյութով