ԱշխարհՄամուլ

«Ադրբեջանը փորձում է իմ օրինակով բարձրացնել այդ խնդիրը»․ Դեն Բիլզերյանը իր դեմ հարուցված քրեական գործի մասին (լուսանկար)

Դեն Բիլզերյանը հարցազրույց է տվել People կայքին՝ անդրադառնալով Հայաստան կատարած այցին և Ադրբեջանի արձագանքին։

Բիլզերյանը նշում է, որ քաղաքացիության երդումից հետո նա շատ այլ մարդկանց հետ մեկնել է Ղարաբաղ, բայց քրեական գործ հարուցվել է միայն իր նկատմամբ։ Դա քաղաքական կողմնորոշում ունի։ «Ադրբեջանը, քանի որ ես հանրային գործիչ եմ, փորձում է իմ օրինակով բարձրացնել այդ հարցը»։

Զրույցի վերջում Բիլզերյանը նշում է, որ չունի ոչ մի հետաքրքրություն Ադրբեջանի հետ կապված։

Ավելի վաղ Բիլզերյանը իր ինստագրամյան սթորիում ևս անդրադարձել էր այս լուրին՝ գրելով, որ միշտ հաճելի է լավ նորություններով արթնանալը։

dan bilzerian 3

Կիսվել նյութով