Մամուլ

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 11-ին լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց:

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Կիսվել էջում