Մամուլ

ԱԱԾ-ն սպասում է. «Բրոքեր» դեսպանի միջոցով ով որքան գումար է տեղափոխել արտերկիր.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ։

Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր և զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյանի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով և անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով։

Շատ շուտով նա պաշտոնանկ է արվելու, և ԱԱԾ-ն սիրով սպասում է վերջինիս պարզաբանումներին, թե նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է արտերկիր տեղափոխել և իր միջոցով ինչ գույք ձեռք բերել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով