«Քոչարյանը նորից մարտի 1 կանի առանց աչք թարթելու․ Սա արյան մոլուցքով դատապարտված մարդ է»․ Համլետ Կիրակոսյան - Bavnews.am

«Քոչարյանը նորից մարտի 1 կանի առանց աչք թարթելու․ Սա արյան մոլուցքով դատապարտված մարդ է»․ Համլետ Կիրակոսյան

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե հնարավորություն ունենա ու համապատասխան իրավիճակ լինի, Քոչարյանը նորից մարտի 1 կանի, առանց իսկ աչք թարթելու, կրկին, կրակել կտա ժողովրդի վրա։ Սա, իրոք որ, ոչ մի դաս չի քաղել մարտի 1-ից, դույզն-ինչ մեղավորություն ու ափսոսանք չի զգում տեղի ունեցածի համար։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու անարյուն հեղափոխությանը՝ սա ասում է․

«Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին»:

Սա արյան մոլուցքով վերջնականապես դատապարտված մարդու հայացք է․․․ և սա անուղղելի է․․․»: