Քլոե Քարդաշյանն արձագանքել է իրեն քննադատողներին - Bavnews.am

Քլոե Քարդաշյանն արձագանքել է իրեն քննադատողներին

Մի քանի օր առաջ Քլոե Քարդաշյանը կադրեր էր հրապարակել մարզասրահից և ցուցադրել էր, թե ինչպես է մարզվում: Նա գրել էր, որ միայն թեթև վարժություններ է անում և չի մոռանում այն մասին, որ հղի է:

Չնայած այս մեկնաբանությանը, շատերը սկսել էին քննադատել Քլոեին և մեղադրել  այն բանում, որ  նա վտանգում է իր հղիությունը:

Պատասխանը չի ուշացել: Քլոեն իրեն քննադատողներին գրել է. «Հատուկ նրանց համար, ովքեր իրենց բժիշկ են երևակայում . իմ քայլերը վերահսկում է իմ անձնական բժիշկը, իսկ այն վարժությունները, որոնք կատարում եմ՝ անհրաժեշտ են: Շնորհակալություն բոլորին:

Մի՛ ստիպեք, որպեսզի այլևս տեղեկատվություն չհրապարակեմ իմ մասին»:

 

 

Նյութի աղբյուրը՝ life.panorama.am