Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրաժարվել են նորածին դստեր լուսանկարի դիմաց առաջարկված միլիոններից

Ինչպես հայտնի է, Հունվարի 16-ին ՝ ծնվեց Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի արդեն երրորդ երեխան՝ փոխնակ մորից:
Ըստ TMZ-ի, աստղային զույգն ամերիկյան ամսագրերից ու ինտերնետային կայքերից առաջարկ է ստացել՝ ստանալ 2-ից 5մլն դոլար՝ տրամադրելով նորածին դստեր առաջին լուսանկարը:
Սակայն Քիմն ու Քանյեն չեն ակնկալում գումար վաստակել նման եղանակով, ուստի հրաժարվել են առաջարկից, քանի որ այն դեմ է նրանց սկզբունքներին:
Նշենք, որ Նորթի ու Սենթի փոքրիկ քրոջ անունը դեռ հայտնի չէ: