«Քեզ կհանեն ու կփռեն ասֆալտին՝ թքելով քաղաքական կերպարիդ վերջին մնացորդների վրա»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«2008-ի մարտի 8-ին կանայք ծաղիկներով երթ կազմակերպեցին: Պարզ է, որ բոլորն էլ վրդովված էին, բայց լուռ իրենց երթն արեցին:

Այդ կանանցից մեկը պատմեց, որ Մարտի 1-ից հետո զանգել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ու իր զարմանքը հայտնել, թե՝ առաջ կարգին լրագրող էիր, էդ ո՞նց եղավ, որ ԲՀԿ մտար ու հիմա էլ ժողովրդի դեմ ես քվեարկում: Այդ կնոջ (շատերը կիմանան տիկին Դուստրիկին) պատմելով Նառան ասել է՝ այո, ես հիմա էսպես եմ մտածում, ի՞նչ հարց կա ու հեռախոսն անջատել:

Գիտենք, թե ինչ եղավ Մարտի 1-ին և դրանից հետո ինչեր եկան մեր գլխին: Ժողովրդի ապագայի հետ խաղացողներից մեկն էլ սույն տիկինն է եղել և նա դա պատճառաբանել է իր մտածողության փոփոխությամբ:

2008-ից մինչ այսօր այդ՝ իրավիճակային դեմագոգիան նրա դիրքերն ամրացրել է ԲՀԿ-ում, ավելացրել զգեստապահարանի պարունակությունը, բարձրացրել այդ նույն պահարանի արժեքը, բայց մարդկային տեսակը ավելի խրել այն բարոյական ճահճի մեջ, որտեղից կամ վերածնված են դուրս գալիս, կամ էլ հոգեպես մեռած:

Բայց առաջինի համար ջանքեր պիտի թափել, թե չէ կհայտնվես երկրորդ տարբերակում, երբ ոչ թե դուրս կգաս, այլ քեզ կհանեն ու կփռեն ասֆալտին՝ թքելով քաղաքական կերպարիդ վերջին մնացորդների վրա: Ինչը և հիմա անում է հանրությունը՝ ֆեյսբուքյան մեկնաբանություններում»:

Loading...