Քանի՞ անգամ կարելի է կրել հագուստը մինչ այն լվանալը

Երբեմն ինքներս մեզ հարցնում ենք՝ կարո՞ղ ենք այս հագուստը կրել ևս մեկ անգամ, թե պետք է գցել այն լվացքի մեքենայի մեջ: Ոչ բոլորը գիտեն լվացքի կանոնները․ օրինակ, հագուստը պետք է լվանալ շիտակ, քանի որ այն կլանում է որոշ մարմնական մասնիկներ, որոնք լվացվում են միայն ներսի կողմից։ Երբեմն էլ հագուստն ավելի կեղտոտ է քան երևում է։

Ներկայացնում ենք տարբեր հագուստներ կրելու ժամկետները՝ մինչ դրանք լվանալը.

Ջինսեր

Երբեմն ասում են, որ ջինսը պետք է լվանալ ամեն կրելուց հետո, սակայն սա սխալ է։ Շատ հաճախ լվանալուց այն կխամրի։ Ջինսեր կրելու օպտիմալ քանակը 5-6 անգամն է։

Բլուզներ

Բլուզները պետք է լվանալ ներքնազգեստի հաճախականությամբ, քանի որ այն շատ մոտ կապի մեջ է մարմնի հետ և ներծծում է քրտինքի մեծ մասը։ Լվացե՛ք դրանք ամեն կրելուց հետո։ Միակ բացառությունն այն է, որ կրում եք բլուզը մեկ ժամ կամ պակաս տևողությամբ։

Զգեստներ

Կարիք չկա զգեստը լվանալ ամեն կրելուց հետո, քանի որ դա կարող է խաթարել գործվածքն ու գույնը։ Զգեստների կրելու օպտիմալ ժամանակահատվածը 2 անգամն է, սակայն եթե Դուք կրել եք այն ամառային մեկ ամբողջ օր, ապա պետք է դա անմիջապես լվանալ, քանի որ շատ քրտինք կլանած կլինի։

Կրծկալ

Ի տարբերություն անդրավարտիքների՝ կրծկալները պետք չէ լվանալ ամեն կրելուց հետո։ Կարող եք կրել դրանք 3-4 անգամ մինչև լվանալը։ Սակայն, սա չի վերաբերում սպորտային կրծկալներին։

Գուլպաներ և զուգագուլպաներ

Մանկությունից ի վեր բոլորս գիտենք գուլպաներ կրելու կանոնները. մեր մայրերը միշտ ստիպել են հագնել դրանք միայն մեկ անգամ մինչ լվանալը, և սա ճիշտ է։ Պատկերացրե՜ք որքան միկրոբ են դրանք կլանում։

Մարզահագուստ

Մի՛ ծուլացեք․լվացե՛ք Ձեր մարզահագուստը ամեն մարզասրահ այցելությունից հետո։ Անկախ նրանից որքան ժամանակ եք մարզվում, Ձեր սպորտային հագուստը քրտինք է կլանում, բացի այդ դուք հպվում եք տարբեր սարքերի և մեքենաների։

Ննջազգեստեր

Ննջազգեստի վատ բույրը կարող է վատ անդրադառնալ Ձեր քնի վրա և հոգնեցնել ձեզ։ Հո՛գ տարեք Ձեր քնի մասին և մաքուր պահեք Ձեր ննջազգեստերը։ Եթե ցնցուղ եք ընդունում ամեն քնելուց առաջ, ապա ննջազգեստերը կարող եք կրել 4 անգամ։

Կոշիկներ

Կոշիկների լվանալու հատուկ ժամկետ չկա։ Լվացե՛ք դրանք, երբ կեղտոտվում են։ Պարզապես զգույշ եղեք, որ չվնասեք։

Կիսաշրջազգեստեր, տաբատներ և շորտեր

Ի տարբերություն ջինսերի՝ տաբատները, կիսաշրջազգեստերն ու շորտերը պետք է ավելի հաճախ լվանալ: Սովորաբար կարող եք անել դա 3-4 օգտագործումից հետո:

Աղբյուր՝ classy.am

Մեկնաբանել
Loading...