Փարավոնի դիմակի մեջ հինավուրց Ավետարան է հայտնաբերվել

Հին Եգիպտոսից պահպանված դամբարաններից մեկի ուսումնասիրության ժամանակ եգիպտացի հնագետները հայտնաբերել են աշխարհի ամենահին սուրբ գրերից մեկը՝ տեղեկացնում է Planet- today-ը։

Գիտնականները եգիպտական փարավոնի գլուխը ծածկող դիմակի մեջ գտել են Ավետարանի հատված։ Խոսքը մի տեքստի մասին է, որը գրվել է մեր թվարկության առաջին հարյուրամյակում՝ անմիջապես Հիսուս Քրիստոսի հայտնությունից հետո։

Մինչեւ վերջերս ամենահին սուրբ գիրքը, որում հիշատակվում է Հիսուսը, թվագրված էր մեր թվարկության երկրորդ հարյուրամյակով։ Սակայն նոր գտածոն ցույց է տալիս, որ Հիսուսի հետեւորդները նրա հայտնվելուց մի քանի տասնամյակ հետո արդեն տարածվել էին աշխարհում։

Աղբյուր՝ news.am