Փաշինյանն աճպարար չէ․ Թինա Քեյ - Bavnews.am

Փաշինյանն աճպարար չէ․ Թինա Քեյ

Ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյը տևական ժամանակ է արտերկրում էր, և երբ վերադարձել է հայրենիք, իր խոսքով, մարդկանց դեմքերին ժպիտ և հույս է հայտնաբերել։

«Ինձ համար միևնուն է՝ ով է կառավարում երկիրը, կարևորն այն է, որ մեր ժողովուրդը լավ ապրի, որ այն խրախճանքը ու հաղթանակը, որ վայելեց ամիսներ առաջ, իզուր չանցնի»։ Նրա խոսքով՝ վերջին երեսուն տարում մեր երկիրը «կերել» և «ավիրել են», ուստի նոր կառավարության համար դժվար է լինելու արագ տեմպերով դրական տեղաշարժեր գրանցել․ «Նիկոլ Փաշինյանն աճպարար չէ, որ կածարդական փայտիկով մեր երկրի ահռելի բացերը կարողանա լրացնել»։

Ավելի մանրամասն՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվիր ընկերներիդ հետ