Փաշինյանին աջակցելու համար միացան ևս երկու ՀՀԿ-ական պատգամավոր

Այսօր հայտարարություն էր տարածվել, որ Ազգային ժողովի 14 պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Նրանց են միացել նաև ԱԺ ՀՀԿ պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Ավետ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել:

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

Սույն հայտարարությունը ստորագրել են ԱԺ պատգամավորներ՝

Ավետ Սարգսյան

Ռաֆիկ Գրիգորյան

Աշոտ Արսենյան

Ալիկ Սարգսյան

Արտակ Սարգսյան

Արման Սահակյան

Տաճատ Վարդապետյան

Հակոբ Գառնիկի Հակոբյան

Շիրակ Թորոսյան

Կնյազ Հասանով

Արսեն Միխայլով

Հարություն Կարապողոսյան

Սամվել Ալեքսանյան

Նահապետ Գեւորգյան

Արայիկ Գրիգորյան

Իշխան Զաքարյան