Փաշինյանը ժամանեց Մոսկվա և ֆուտբոլ խաղաց խորհրդանշական գայլի հետ

Փաշինյանը ժամանեց Մոսկվա և ֆուտբոլ խաղաց խորհրդանշական գայլի հետ

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը ժամանեց Մոսկվա։ Օդանավակայանում նա ֆուտբոլ խաղաց Ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ Զաբիվակա անունով գայլի կերպարի հետ։

Տեղեկացնենք, որ ավելի ուշ սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ու առանձնազրույցը։ Այնուհետեւ Փաշինյանը ներկա կլինի գալա-համերգի:

Պատվիրակության կազմում են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը։

Երկօրյա այցի շրջանակներում վարչապետի հետ Մոսկվա է ժամանել նաեւ նրա տիկին Աննա Հակոբյանը, որը կմասնակցի մի շարք մշակութային միջոցառումների։

Աղբյուր՝ aravot.am

Կիսվիր ընկերներիդ հետ