Ցուցարարներին միացած զինծառայողներին պատասխանատվության կենթարկե՞ն. մեկնաբանում է ռազմական ոստիկանապետը

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող հանրահավաքներին ապրիլի 23-ին հանկարծակի միացան ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ համազգեստներով: Կատարվածին արձագանքել էր ՊՆ-ն` նշելով, թե զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվելու է ամենախիստ պատասխանատվության միջոցները:

«Ժողովուրդ»-ը ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու են: Ի պատասխան` ասաց . «Չէ, ընդհանրապես մենք որեւէ գործ չենք հարուցել, ոչ մեկի քաղաքական հայացքներով որեւէ բան չենք արել, նյութեր նախապատրաստված չկա, այդպիսի խնդիր մեր առաջ դրված չէ»: