Ցավալի լուր. մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Բարսելոնայի Սան Պաու քաղաքի հիվանդանոցում 85 տարեկանում մահացել է հանրահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն:Թաղման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Մոնսերատ Կաբալյեն հայտնի է վիրտուոզ երգեցողությամբ  և  դասական օպերային ներկայացումներում իր դերերով: Նա հանդես է եկել Ռոսսինի, Բելլինի և Դոնիցետի օպերաներում:

Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում: