Տղամարդն առանց ուղեղի մի մասի ապրել է մինչև խոր ծերություն. պատճառը ձեզ շատ կզարմացնի

Իռլանդացի բժիշկներն արձանագրել են իրենց պրակտիկայում ամենաանսովոր դեպքերից մեկը: 84-ամյա տղամարդը, ով ուժեղ անկումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց՝ գլխապտույտով և գլխացավերով, ապրել է մինչև խոր ծերություն՝ առանց գլխուղեղի աջ կիսագնդի:

Սակայն բժիշկների կողմից նախնական ախտորոշումը չի հաստատվել, ինսուլտի փոխարեն համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել ուղեղի աջ ճակատային հատվածում մոտ 10 սանտիմետր երկարությամբ «օդային խոռոչ»: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օստեոմա` լավորակ գոյացություն դեմքի ոսկրային մասում, որը զատում է ռնգային խոռոչն ուղեղից:

Առաջացած ճնշման պատճառով տղամարդը, ով բազմիցս բողոքել էր բժշկին գլխապտույտներից, միկրոինֆարկտ է տարել: Հաջորդ 12 շաբաթների ընթացքում օպերատիվ խնամքն ու հետևողականությունը ցույց են տվել, որ ուղեղում հայտնաբերված «արատները» առողջության համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում:

Սկզբնաղբյուրը՝ armlife.am