Տեսեք, թե ինչ դաժան հետևանքներ կարող է ունենալ «Սպայս» տեսակի թմրամիջոցի օգտագործումը (Տեսանյութ 18+) - Bavnews.am

Տեսեք, թե ինչ դաժան հետևանքներ կարող է ունենալ «Սպայս» տեսակի թմրամիջոցի օգտագործումը (Տեսանյութ 18+)

Սպայսը այլ կերպ անվանում են արհեստական կանեփ։ Այն Հայաստանում վերջին տարիներին մեծ տարածում է գտել, ինչն էլ մտահոգվելու առիթ է տալիս։

Սպայսի օգտագործումը կարող է հանգեցնել գերճնշման, սրտամկանի ինֆարկտի, սրտխառնոցի, փսխման, հալյուցինացիաների, փսիխոզի, նոպաների, ցնցումների և խուճապային հարձակումների։ Այն անձանց շրջանում, ովքեր սփայսի գործածումից հետո ունենում են շտապ բժշկական օգնության կարիք կամ հայտնվում են հոգեբուժարանում, ամենատարածված ախտանիշներից են սրտի արագ զարկեր, արյան բարձր ճնշում, սրտխառնոց, աղոտ տեսողություն, հալյուցինացիաներ, էպիլեպտիկ ցնցումներ, սուր փսիխոզ, ինֆարկտ։

Այս «աղբը» օգտագործելու արդյունքում մարդու վիճակը կարող է հասնել մահվան, իսկ ողջ մնալու դեպքում, այն եզակի թմրամիջոցներից է, որը նույնիսկ առաջին անգամ օգտագործելուց հետո շատ ուժեղ կախվածություն է առաջացնում թմրամիջոցներից և դրանցից ազատվելը գրեթե անհնար է լինում։

Մարդի՛կ, խնդրում եմ, մի խաղացեք ձեր կյանքի և առողջության հետ։ Մտածեք ձեր ընտանիքի, երեխաների, հարազատերի մասին։ Դուք չե՞ք պատկերացնում, թե ինչ կլինի ձեր օրգանիզմի հետ։

Եթե դեռ թերհավատորեն եք կարդում այս ամենը, ուրեմն ճիշտ ժամանակն է, որ դիտեք այս տեսանյութը․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am-ը։