«Տեսել եմ` իրականում ինչպիսին են լինում գեյշաներն ու հասցրել եմ հագնել չին թագուհու հանդերձանքներ». ի՞նչն էր Մարիա Չանդիրյանին հասցրել Չինաստան 

«Շանթ» հեռուստաընկերության «Outdance» պարային սիթքոմից հայտնի՝ պարուհի-դերասանուհի Մարիա Չանդիրյանը երեկ է վերադարձել Չինաստանից: Նրան նոր աշխարհի հրաշալիքներից մեկի՝ Չինական մեծ պատի երկիր էր տարել Ֆինայի ջրացատկի աշխարհի 4-րդ  կոֆերանսը: Մարիան խոշորագույն մրցաշարին մասնակցում էր որպես մրցավար: Հրավերքը ստացել էր հենց Չինաստանից:

«Չինաստան մեկնելու բուն պատճառը սպորտն էր, բայց իմ երազանքներից մեկն էր լինել այդ երկրում: Ասեմ, որ 21 տարեկանում ստացել եմ ջրացատկ սպորտաձևի միջազգային մրցավարի սերտիֆիկատ, որն էլ ինձ հնարավորություն տվեց լինելու մրցավար միջազգային մրցույթներում: Չինաստանում էին տարբեր մայրցամաքների ներկայացուցիչներ։ Հայաստանից միայն ես էի: Սկզբում եղել եմ Չոն Սին քաղաքում, որտեղ ընթանում էր կոնֆերանսը, այնուհետև երկու օր Պեկինում եմ մնացել»:

 

Նյութի աղբյուրը՝ blognews.am