Վիժող կնոջը տաքսիստները հրաժարվեցին տեղափոխել հիվանդանոց. այն, ինչ արեց նրա ամուսինը, փոխեց շատերի կյանքը

Վիժող կնոջը տաքսիստները հրաժարվեցին տեղափոխել հիվանդանոց. այն, ինչ արեց նրա ամուսինը, փոխեց շատերի կյանքը

Հնդկաստանում շատ վատ է զարգացած շտապօգնության ծառայությունը: Շատ դեպքերում հիվանդները ստիպված են հիվանդանոց հասնել ինքնուրույն:

Մումբայ քաղաքում բնակվող Վիջայ Տհակուրուն քաջածանոթ է նշված խնդրին:

Նա հրաժարվել է իր բարձր վարձատրվող աշխատանքից և դարձել տաքսու վարորդ՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց անվճար հիվանդանոց տեղափոխելու համար:

«Մի քանի տարի առաջ կինս վիժեց: Հարկարվոր էր նրան արագորեն հասցնել հիվանդանոց, բայց տաքսու վարորդները հրաժարվեցին տեղափոխել: Ես բավականաչափ գումար չունեի այդ պահին… Իսկ նրանցից մի քանիսը մտածում էին սրահի մաքրության մասին»,- ասում է նա:

Վիջայն ինժեներ էր մեքենաշինական Larsen & Toubro հայտնի ընկերությունում: Այդ աշխատանքի մասին նրա բազմաթիվ հայրենակիցներ ուղղակի կարող էին երազել: Բայց վերոգրյալ դեպքը փոխել էր նրա աշխարհայացքը և ստիպել դառնալ տաքսու վարորդ:

«Հիմա ես վաստակում եմ ամսական մոտ 150 դոլար: Բայց ինձ համար կարևորը ոչ թե փողն է, այլ մարդկանց օգնելը: Բոլոր ուղևորներիս այցեքարտ եմ տրամադրում և ասում, որ ծայրահեղ դեպքերում նրանք կարող են ապավինել իմ օգնությանը: Նույնիսկ եթե ինձ զանգահարում են ուշ գիշերին, չեմ մերժում ոչ ոքի և գումար չեմ վերցնում»:

Գործընկերները Վիջային ուղղակի ատում են, բայց այդ վերաբերմունքը նրան չի հետաքրքրում. «Ես 74 տարեկան եմ, խոսում եմ 11 լեզվով: Երեխաներս աշխատում են որպես ինժեներ հայտնի ընկերություններում և պետական պաշտոն զբաղեցնում բարձր ատյաններում: Բայց կյանքիս գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն, որ արդեն փրկել եմ ավելի քան 500 կյանք: Նախկին աշխատավայրում ամսական ստանում էի 950 դոլար աշխատավարձ, բայց երբեք այսքան երջանիկ չեմ եղել»:

Նյութի աղբյուր՝ EnterTrain