«Վերցրեք, կոֆեյի հետ կխմեք»․ «Մենք» դաշինքը Երևանում՝ քաղաքացիներին կարկանդակ հյուրասիրեց

«Մենք» դաշինքը դեկտեմբերի 3-ին նախընտրական քայլերթ  իրականացրեց Երևանում։

Կենտրոն վարչական շրջանում դաշինքի անդամները ֆլեշմոբ իրականացրեցին քաղաքացիներին կարկանդակներ հյուրասիրելով:  Դաշինքի առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը կարկանդակները հայկական ավանդույթի ամենալավ ու բարի խորհրդանիշ է համարում:

«Մենք մեր կարկանդակները և մեր եղածը կիսում ենք նաև ժողովրդի հետ, դա՝ զուտ սիմվոլիկ առումով, մեր տատիկներից և պապիկներից եկած խորհուրդ է»,- ասաց Քոքոբելյանը:

Ֆլեշմոբին մասնակցում էին նաև Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը և դաշինքի այլ անդամներ։

Նրանք քայլեցին վարչական շրջանի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով և քաղաքացիներին ներկայացրեցին կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

Աղբյուր՝ armenpress.am

Մեկնաբանել
Loading...