Վերջին երեք ամսում բացահայտվել են 41.7 մլրդ դրամի իրավախախտումներ. կառավարության 100 օրվա ձեռքբերումները - Bavnews.am

Վերջին երեք ամսում բացահայտվել են 41.7 մլրդ դրամի իրավախախտումներ. կառավարության 100 օրվա ձեռքբերումները

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվում են Նոր կառավարության 100 օրվա ձեռքբերումները.

Արձանագրված են առողջապահության, գյուղատնտեսության, իրավապահ համակարգի ձեռքբերումները

Առողջապահություն- Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների շուրջ 10 հազար բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը բարձրացել են 15 տոկոսով։

Գյուղատնտեսություն- Պետությունը տարեկան 3% տոկոսադրույքով վարկեր կտրամադրի ագրովերամշակողներին

Իրավապահ համակարգ- Վերջին երեք ամսում բացահայտվել են 41.7 մլրդ դրամի իրավախախտումներ, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։

Տրանսպորտ և կապ- Թարմացվել է Նորակերտ-Բաղրամյան-Այգեկ-Մերձավան-Թաիրով-Երևան երթուղու ավտոպարկը, Երևան-Էջմիածին երթուղու ավտոպարկը, Սկսել է գործել Այրում-Նոյեմբերյան-Երևան երթուղին, Սասունիկ-Երևան երթուղին, Գողթում սկսել է գործել ներհամայնքային ուղևորափոխադրում: