Վայրկյանական պատրաստվող քաղցրավենիք, որն իր անմահական համով անտարբեր չի թողնի ոչ ոքի

Այսօր ձեզ ենք ցանկանում ներկայացնել մի անչափ համեղ, նուրբ և ինքնատիպ քաղցրավենիք, որը պատրաստելու համար ձեզանից շատ ժամանակ չի խլի: Այն հավանում են բոլորը, իսկ եթե տանը երեխաներ կան, ապա այն կդառնա նրանց ամենասիրելի քաղցրավենիքը, հատկապես երբ այն շատ օգտակար է: Այս քաղցրավենիքը կարող եք նաև պատրաստել առավոտյան նախաճաշին մեկ բաժակ թեյի հետ:

Այս քաղցրավենիքը պատրաստելու համար ձեզանից շատ բաղադրիչներ չեն պահանջվում, ուստի դուք այն կարող եք պատրաստել, երբ կամենաք:

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

բանան՝ 4-5 հատ

կաթ՝ 100 մլ

ձու՝ 1 հատ

ալյուր՝ 5-6 ճ/գ

շաքարավազ՝ 1 ճ/գ

աղ՝ 1/4 թ/գ

սոդա՝ 1/2 թ/գ

բուսական յուղ:

Պատրաստմանը ծանոթացեք տեսանյութի միջոցով: Ի դեպ՝ բանանի փոխարեն կարող եք օգտագործել տանձ կամ խնձոր:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը՝ blognews.am