Սրբուհի Սարգսյանը դուրս մնաց «Ուկրաինայի ձայնի» եզրափակչից

Սրբուհի Սարգսյանը դուրս մնաց «Ուկրաինայի ձայնի» եզրափակչից

Սրբուհի Սարգսյանը, որը ներկայանում էր «Ուկրաինայի ձայնում», դուրս մնաց պայքարից։ Պոտապի թիմում ընդգրկված հայ երգչուհին հասավ մինչև եզրափակիչ։

Կիսաեզրափակչում՝ իր խմբի քվեարկության արդյունքում Սրբուհին ստացել էր հեռուստադիտողների ձայների 69 տոկոսը, սակայն այսօր՝ մյուս թիմերի հետ պայքարում, երգչուհին դուրս մնաց պայքարից՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։

Նշենք, որ Սրբուհին հաջողությամբ է ներկայացել մրցույթի ամբողջ ընթացքում։ Ոչ միայն իր մարզիչը, այլև ժյուրիի մյուս անդամները քանիցս նշել են, որ նա մեծ երգչուհի է։

Մրցույթում հաղթեց ալյոնան Բաբկինի թիմից։

Սրբուհի Սարգսյանի եզրափակիչ փուլի ելույթը՝ կարող եք դիտել այստեղ

Նյութի աղբյուր՝ life.tert.am