Սկանդալային բացահայտում. Ովքե՞ր են Գարեգին Բ կաթողիկոսի կինն ու դուստրը

Այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դուստր ունի, այլևս անհերքելի փաստ է: Մեր և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում Խաթուն Կտրիճևնա Գրիգորյանցի մասին հրապարակումները չհերքվեցին կաթողիկոսի կամ որևէ մեկի կողմից: Դա տրամաբանական է, քանզի հերքումը կնշանակեր ընկնել իրավական հորձանուտ՝ դրանից բխող հետևանքներով:

Եվ քանի որ կաթողիկոսի և նրա դստեր՝ Խաթուն Կտրիճևնայի կենսաբանական կապը հնարավոր է պարզել ԴՆԹ անալիզի արդյունքներով, իսկ ՀՀ դատական համակարգը կիրառում է կենսաբանական կապը պարզելու այդ մեխանիզմը, կաթողիկոսը խուսափեց լրատվամիջոցների հետ իրավական առճակատումից և լուռ մնաց՝ այդպիսով չհերքելով, ասել է թե` հաստատելով դուստր ունենալու հանգամանքը:

Կաթողիկոսի դուստրն, իր հերթին, նույնպես լռեց և հոր նման խուսափեց իրավական գործընթացներից, չնայած այն հանգամանքին, որ կարող էր արձագանքել հրապարակումներին թեկուզ այն պարզ պատճառով, որ ինքը որևէ մեղք չունի, որ ծնվել է մի մարդուց, ով կուսակրոնություն էր ընդունել և մեղք գործել:

Նա, այդքանը հասարակությանը ասելով, կարող էր ոչ միայն բարոյական մեծ համբավ ձեռք բերել, այլև պատմության մեջ մտնել: Խաթունը չարեց ոչ մեկը, ոչ մյուսը, և այդպիսով մատնանշեց, որ խուսափում կամ ամաչում է խոսել այդ մասին: Ավելորդ է ասել, որ նա պատմություն էլ չմտավ:

Կաթողիկոսի դստեր մասին մեր վերջին հրապարակումը 2015թ. դեկտեմբերի 6-ին էր։ Այդ օրը մենք շնորհավորեցինք Խաթունին ծննդյան օրվա առթիվ: Շնորհավորանքներն անկեղծ էին և, բացի զուտ էթիկայի տարրերից, պարունակում էին մեկ միտում ևս՝ մենք սրտանց ցանկանում էինք, որ Խաթունն ի վերջո հասկանա, որ ոչ մի բանում մեղավոր չէ և դուրս գա հոր՝ կաթողիկոսի կողմից ստեղծված ծուղակից: Մենք հասկանում ենք, որ չափազանց դժվար է ապրել հասարակության մեջ՝ չբացահայտելով ծնողներին:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ