Սիրիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհված օդաչուներից մեկը հայ է - Bavnews.am

Սիրիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհված օդաչուներից մեկը հայ է

Սիրիայի օդային տարածքում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Միջերկրական ծովն ընկած Су-30СМ ռազմական ինքնաթիռի երկու օդաչուներն էլ մահացել են. փոխանցում է vesti.ru-ն: Ավիաաղետը տեղի է ունեցել Լաթաքիա նահանգի Ջաբլ նավահանգստի մոտակայքում:

Կործանիչն ընկել է Հմեյմիմ օդանավակայանից թռիչք կատարելուց հետո: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն, կործանիչի վրա ոչ ոք չի կրակել, դեպքը կարող էր տեղի ունենալ շարժիչի մեջ մտած թռչնի պատճառով: Օդաչուները մինչև վերջին պահը պայքարել են ինքնաթիռը կործանումից փրկելու համար: Հայնտնի է անձնակազմի զոհված հրամանատարի անունը. ազգությամբ հայ Ալբերտ Դավիդյանն է:

Նյութի աղբյուրը՝ armlur.am