Սիլվա Հակոբյանը վերջապես խոսեց իր ամուսնության մասին - Bavnews.am

Սիլվա Հակոբյանը վերջապես խոսեց իր ամուսնության մասին

Այս տարի Սիլվա Հակոբյանի կյանքում նոր փուլ սկսվեց՝ երգչուհու կարիերային գումարելով սիրող եւ հոգատար կնոջ պարտականությունները: Իր անկեղծ զրույցում նա հայտնել է, որ դեռ դժգոհություններ չի լսել ամուսնուց, նշել է 2017-ի միակ անհաջողությունը, նաեւ՝ որտեղ եւ ինչպես է պատրաստվում դիմավորել Նոր տարին:

«Մոռանալ չի լինի»

Շատ լավ տարի էր 2017-ը: Առհասարակ, սիրում եմ 7 թիվը եւ կարող եմ ասել, որ այն իր դերը խաղաց անցնող տարվա հաջողակ լինելու հարցում: Տարեսկզբին Արամեի հետ ունեցա շրջագայություններ եվրոպական մի շարք քաղաքներում, նաեւ Ռուսաստանի 15 քաղաքներում։ Նկարահանեցի երկու տեսահոլովակ եւ, իհարկե, ամենակարեւորը` ամուսնացա: Անցնող տարին մոռանալ չի լինի։
Ի վերջո, ամուսնությունը բոլորի կյանքում շատ կարեւոր իրադարձություն է։

«Միակ անհաջողությունը»

Վերջերս ադրբեջանցի հաքերները կոտրել էին իմ ինստագրամյան էջը: Շատ էի սրտնեղել ու վրդովվել, բայց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացանք այն արագ վերականգնել։ Որպես անհաջողություն, թերեւս, կարող եմ նշել միայն սա։

 

նյութի աղբյուրը՝ life.panorama.am