Սերժ Սարգսյանի եղբոր և նրա դստեր նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը և վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը, ովքեր մեղադրվում են ապօրինի հարստացման համար, գտնվում են միջպետական հետախուզման մեջ, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Միջպետական հետախուզումը վերաբերվում է ԱՊՀ երկրներին։ Այժմ քննարկվում է նրանց նկատմամբ նաև միջազգային հետախուզում հայտարարելու հարցը։

Loading...