Սերժ Թանկյանը նույնպես միանում է «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիաներին - Bavnews.am

Սերժ Թանկյանը նույնպես միանում է «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիաներին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ «System of a Down» խմբի երգիչ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» բողոքի ակցիաներին: Սերժ Թանկյանը մասնավորապես նշել է, որ իշխանական համակարգը վտանգում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը իր նոր Սահմանադրությամբ։

Պուտին-Մեդվեդև սցենարի ձևով մենք տեսնում ենք, որ նախկին նախագահը որոշել է վերցնել վարչապետի նորաստեղծ պաշտոնը՝ նույն իշխանությունների հետ: Այժմ բողոքի ցույցերը տեղի են ունենում միակ իրական ընդդիմադիր կուսակցության՝ «Ելք» դաշինքի կողմից և նրանք կոչ են անում դուրս գալ փողոց և իրենց բողոքը արտահայտել ներկայիս տիրող իրավիճակին:

Իմ սիրտը և սերը բոլոր նրանց հետ է, ովքեր պայքարում են իրենց վաղվա բարգավաճ ապագայի համար: