Սա մեր մարզադահլիճի տղաներից մեկի կոշիկն է․ երբ իմացա, թե ինչու է նա սրանք հագել, հարգանքս ավելի մեծացավ

Մարզիչն ասում է, որ կարծես թե փախստականների ընտանիքից է։ Բայց նյութը պատերազմի ու քաղաքականության մասին չէ, այլ ներքին թրծվածության, մի բան, որը քչերին է բնորոշ։ Այդ երիտասարդի հանդեպ ակամայից խորին հարգանք ես տածում։ Հիմա կհասկանաք՝ ինչու։

Մեր մեջ կան բաներ, որոնցից դժվարանում ենք գլուխ հանել։ Մի բան, որ երբեմն մեզնից էլ ուժեղ է։ Մեր որոշ թուլությունները։ Չէ՞ որ հաճախ մենք ոչ թե ուզում ենք լինել այս կամ այն կերպ, այլ՝ այդպիսին թվալ։ Մեքենա, որ քեզ համար մեծ շռայլություն է, բայց՝ ունես։ Հագուկապ, որը ձեռք բերելով՝ մարդ ստիպված պաքսիմատով է յոլա գնում, փոխարենը «մարդամեջ» մտնելու համար լիովին ներկայանալի է։

Բաներ կան, որոնց համար անհարմար ենք զգում։ Մինչդեռ կան մարդիկ, ովքեր ի հեճուկս ամեն տեսակի պայմանականությունների, անուշադրության են մատնում դրանք։ Նրանց չեն կաշկանդում թարս նայվածքներն ու թիկունքից լսվող փսփսոցը։ Այս լուսանկարում երիտասարդի կոշիկն է։ Ինքը մարզադահլիճ է մտնում հողաթափերով։ Բոլորը տեսել են։ Մի տեսակ խավավոր հողաթափեր, որ հյուրանոցներում են տալիս։ Այս երիտասարդն ակնհայտորեն կոշիկի փող չունի, փոխարենն ունի ինքնակատարելագործվելու անսպառ կամք։

Սովորաբար հակառակն է լինում։ Կամքի ուժ ունեցողներն ի վերջո, եթե նպատակակետից չեն շեղվում, հակառակ բոլոր խոչընդոտերին, հասնում են նպատակին, նույնիսկ ավելիին։ Նրանք ափսոսում են վճարել ծխախոտի ու գարեջրի համար։ Որովհետև նպատակ են դրել ու առաջ են ընթանում։ Նա մարզադահլիճում իրեն համարավետ չի զգում։ Դա նկատելի է։

Նրա հողաթափերը ուշադրություն են գրավում, ու նա գիտի դրա մասին։ Բայց նա չի դադարում մարզադահլիճ այցելությունները և կանոնավոր վճարում է պարապմունքների դիմաց։ Երիտասարդը միանգամայն հանգիստ է ու հավասարակշռված։ Վաղուց եմ նրան հետևում։ Նրանցից չի, որոնք պարապ թրև են գալիս փողոցներով։

Ես շատ մարդու եմ ճանաչում, որոնք մաշված կոշիկով մարզադահլիճ չեն մտնի։ Էլ չասած՝ «հյուրանոցային» հողաթափերի մասին։ Այդ մարդկանց համար ուրիշի կարծիքն անչափ կարևոր է։ Ու դա նրանց խանգարում է դրսևորվել։ Իսկ այս երիտասարդը կարողացել է հաղթահարել այդ արգելքը։ Ես որոշեցի նրան մարզակոշիկ նվիրել։ Ըստ իս, նա արժանի է դրան։ Ինձ համար դա կարևոր է։ Ահա թե ինչպիսի մարդկանց է պետք աջակցել ու առաջ մղել։ Որոշել եմ մյուս հանդիպմանը հետը զրուցել։ Հիմա մտածում եմ՝ ինչ բառեր ընտրեմ, որ նրան չվիրավորեմ։ Եթե հաջողվի աշխատանքի տեղավորել, կօգնեմ։

Մարդուն ոչ թե պիտի ձուկ տալ, այլ՝ կարթաձող, որ իր ձեռքով այդ ձուկը բռնի։ Բառերիցս առանձնապես մի կառչեք։ Համարեք՝ բարձրաձայն մտորում եմ իրավիճակի ու մարդու մասին, որն իր հանդեպ հարգանք է ներշնչել։ Կհարցնեք՝ ինչո՞ւ արտահայտվեցի։

Դե, գուցե նրա համար, որ ինքս այդ երիտասարդի պես չէի կարողանա կամքի ուժ ու համառություն դրսևորել։ Իսկ գուցե պատճառն այն է, որ այդ երիտասադրի մեջ ինքս ինձ եմ ճանաչում։ Ինչքան չլինի՝ ես էլ հաճախ շատ բաներ ի հեճուկս եմ անում․․․

Աղբյուր՝ bestinfo.am

Loading...