«Սաշիկ Սարգսյանի 50%-ները բանկում են, շուտով կհրապարակվի»․ Արթուր Վանեցյան

Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասուլիսի ժամանակ բացեց փակագծերը, թե առաջիկա օրերին ինչ նոր բացահայտումներ են սպասվում։ Այդ ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս Վանեցյանը  իր խոսքում նշեց՝ «Այն մարդիկ, ովքեր հարցնում են՝ բա ու՞ր են Սաշիկ Սարգսյանի 50%-ները, աում եմ, բանկում են, շուտով կբացահայտվեն»։

Հիշեցնենք՝ այսօր համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել օրեր առաջ YouTube-ում հրապարակված մի տեսանյութ, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտալսումն էր, որը պարզաբանելու համար տեղի ունեցավ ասուլիս։

 

Loading...