Սաշիկ Սարգսյանին հրավիրվել են ՀՔԾ հարցաքննության

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս մի քանի անգամ հրավիրել է հարցաքննության եւ վերջինս ամեն անգամ պարտաճանաչ կերպով ներկայացել է իրավապահներին:  Ինչպես հայտնի  է, 2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` Ալեքսանդր Սարգսյանի  գույքի վրա դրվել է կալանք:

Ավելին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված, որից հետո Ալեքսանդր Սարգսյանը իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: Վերջինս նաեւ իր այս խոսքը պնդել է իրավապահների հետ հարցաքննությանը ներկա գտնվելու ժամանակ:

Ինչեւէ, վերջինիս մի քանի անգամ հարցաքննելուց հետո նախաքննական մարմինը դեռեւս շարունակում է կանալքի տակ պահել նրա գույքը, ավելին` մեզ հասած տեղեկությունների համաձայն` այս գործով այլ անձանց եւս հրավիրելու են հարցաքննության: Իսկ թե ովքեր են նրանք, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:

Աղբյուր՝ armlur.am