Ռուսաստանից Հայաստան եկող ավտոբուսը վթարվել է Թբիլիսիում. զոհվել է 5 ադրբեջանցի - Bavnews.am

Ռուսաստանից Հայաստան եկող ավտոբուսը վթարվել է Թբիլիսիում. զոհվել է 5 ադրբեջանցի

«Դեկտեմբերի 31-ի գիշերը Ռուսաստանից Հայաստան մեկնող Mercedes Neoplan մակնիշի ավտոբուսը վթարվել է Թբիլիսիի մոտակայքում, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 5 երիտասարդներն ադրբեջանցիներ են:

Ավտոբուսը բախվել է Լադա մակնիշի մեքենային, ինչի հետևանքով տեղում մահացել են Լադայի վարորդը և 4 ուղևորները:

Մահացած ադրբեջանցիները Վրաստանի քաղաքացիներ էին, ծնունդով Սադախլը գյուղից, 19 տարեկան»։

Նյութի աղբյուրը՝ armtimes.com