Ռամզան Կադիրովը Փաշինյանին ու Մակրոնին հրավիրել է Չեչնիա

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Ֆրանսիայի և Հայաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Էմանուել Մակրոնին հրավիրել է Գրոզնի՝ պարի մրցույթ-փառատոնի։

Կադիրովը իր Telegram-ում գրել է, որ դիտել է տեսանյութը, որտեղ Փաշինյանը և Մակրոնը միասին պարում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված երեկոյի ժամանակ։

«Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հրաշալի, բարի և կովկասյան ժողովուրդների համար օգտակար պարային մարաթոնի սկիզբ դառնալ։ Կարծում եմ նախաձեռնությանը կաջակցեն հայտնի քաղաքական և հասարակական գործիչները»,- ասել է Կադիրովը։

«Ուրախ կլինեինք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին», – գրել է Ռամզան Կադիրովը։

Loading...