Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում (տեսանյութ, լուսանկար)

Այսօր Բաքվի Ղարադաղի շրջանում ժայթքել է Օթմա-Բոզդաղ ցեխահրաբուխը, հաղորդում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը:

Հրաբխի բարձրությունը կազմում է 200-300 մ: Ինչպես նաև հաղորդվում է այդ շրջանում առաջացած մինչև 40 մ խորությամբ ճաքերի մասին:

Բացի այդ, այսօր առավոտից Բաքվում փողոցները հեղեղվել են: Ջրով են ծածկվել Ադրբեջանի մայրաքաղաքի գլխավոր փողոցներն ու պողոտաները, ինչպես նաև մետրոյի կայարանները: Մասնավորապես, հեղեղվել է «Մեմար Աջեմի» կայարանի մուտքն ու ելքը:

 

Աղբյուր՝ mamul.am