Ջարեդ Փոլիսը դարձել է առաջին բացահայտ միասեռական նահանգապետ (լուսանկարներ)

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջարեդ Փոլիսն իր անունն ամրագրել է Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ որպես նահանգապետ դարձած առաջին բացահայտ միասեռականը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Փոլիսը, որ Ներկայացուցիչների պալատում է 2009թ. ի վեր, ընտրվել է Կոլորադոյի նահանգապետ: Հայտնի է, որ 43-ամյա կոնգրեսականը նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտ խոսել է իր միասեռականության մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս՝ 2004թ., Նյու Ջերսիի նահանգապետ Ջիմ ՄքԳրիվին էր հայտարարել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին, սակայն դա արել էր հրաժարականից կարճ ժամանակ առաջ:

Նշվում է, որ միլիոնատեր Փոլիսը հեղինակավոր Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ է ու նահանգապետ դառնալու ցանկություն է ունեցել դեռևս ուսանողական տարիներից: Նա ծագումով հրեա է ու համարվում է Կոնգրեսի ամենահարուստ անդամներից մեկը, որը նախընտրական քարոզարշավի համար 12 մլն դոլար է ծախսել:

Պարբերականը հավելում է, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակը ենթադրում է, որ օրենսդիր իշխանության այս օղակն ավելի բազմազան ներկայացուցիչներ կունենա՝ ի դեմս առաջին անգամ Կոնգրես անցած մուսուլման ու բնիկ հնդկացի կանանց:

Loading...