Պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը և սկսենք դրանք ջնջելու ժամանակը. Փաշինյանը՝ Ֆելիքս Ցոլակյանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարարության աշխատակազմին է ներկայացրել է նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին․

«ԱԻՆ-ը ինչ-որ առումով նաեւ ուժային կառույց է, որն ունի զինվորական ստորավաժանումներ: Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ աշխատել է ուժային համակարգում, գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ունի: Այս նշանակումը խորհրդանշական եմ համարում, այս նշանակմամբ ցանկացել եմ ընդգծել, որ վերջին քաղաքական պրոցեսների ընթացքում եւ եւ սպասվող ԱԺ ընտրություններից հետո պետք է խնդիր դնենք, որ մեր երկրի զարգացման գործում համախմբենք երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Կառավարությունն առաջիկայում առաջնահերթ է համարելու հենց պրոֆեսիոնալիզմը:

Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը նախարարի պաշտոնում շատ դրական արձագանք է ստացել: Սա նշանակում է, որ հանրությունն էլ է հասկացել, որ կա գծեր գծելու ժամանակը եւ կա դրանք ջնջելու ժամանակը: Հիմա եկել է մի շրջան, որ պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը եւ սկսենք դրանք ջնջելու ժամանակը»: