«Պատրա՞ստ եք դուրս գալ փողոց և խաղաղ ցույցով պահանջել Շանթ Հարությունյանի ազատ արձակումը». Շահեն Հարությունյան - Bavnews.am

«Պատրա՞ստ եք դուրս գալ փողոց և խաղաղ ցույցով պահանջել Շանթ Հարությունյանի ազատ արձակումը». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որն իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց հեղափոխության օրերին ու ակտիվ պայքարողների առաջին շարքերում էր, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ խաղաղ ցույց կազմակերպելու առջարկով՝ հանուն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակման․ «Տեսնելով նոր իշխանությունների անտարբեր վերաբերմունքը քաղբանտարկյալների և մասնավորապես Շանթ Հարությունյանի արդարացման և ազատ արձակման վերաբերյալ, այս հարցը ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր Շանթ Հարությունյանին ընդունում են՝ որպես քաղբանտարկյալ և կարծում են, որ նա պետք է արդարացվի և նոր ազատ արձակվի:
Պատրաստ ե՞ք, օրերից մի օր, (ոչ այդքան մոտ ապագայում), դուրս գալ փողոց և խաղաղ, շեշտում եմ՝ ԽԱՂԱՂ ցույցի միջոցով նոր իշխանություններին օրինական կերպով պահանջ ներկայացնել, որպեսզի արդարացվի և ազատ արձակվի Շանթ Հարությունյանը»: