Պատերազմը բժշկության կարևորագույն խթանն է - Bavnews.am

Պատերազմը բժշկության կարևորագույն խթանն է

Առաջին համաշխարհային պատերազմը սարսափեցրեց մարդկանց  ոչ միայն զոհերի թվով այլև օգտագործված նոր զինատեսակներով,ինչի պատճառով վիրավորների թիվը  3անգամ գերազանցում էր սպանվածների թվին,վերքերը ծանր էին ու զարհուրելի,բժիշկները նման դեպքերի դեռևս չէին հանդիպել։ Ի պատասխան, բժշկական հաստատությունները ստիպված էր ստեղծել մարդկային կյանք փրկող աննախադեպ նորարարություններ։

Հայտնաբերվեցին՝

1․ Ռենտգենյան ճառագայթները, որոնք սկսեցին օգտագործվել բժշկության ոլորտում մեկ տարի անց, օգնեցին բժշիկներին հստակ տեսնել խորը տեղակայված փամփուշտների և բեկորների տեղակայվածությունը։

Արևմտյան ճակատի զինվորների կրած վնասվածքները ավելի խորն էին, քան մյուս ճակատամարտերում ստացած վնասվածքները։ Պատճառներից մեկը, որ վնասվածքները այդքան խորն էին և դժվար բուժելի, այն էր, որ պայթուցիկների և պարկուճների հատվածները մխրճվում էին մաշկի խորը շերտեր։Ռենտգենյան ճառագայթները օգնեցին լուծել այս խնդիևը։

2․ Պատգարակները ամենապարզն են, դա բուժակի մտահաղացումն է։

3․ Բժիշկները սկսեցին արյան փոխպատվաստման փորձեր կատարել,ստեղծվեց Ռոբերտսոնի արյան փոխներարկման հավաքածուն։ Օսվալդ Հոպ Ռոբերտսոնը առաջին անգամ առաջարկեց մեթոդ, որը հնարավորություն էր տալիս արյունը ապահով պահել սրվակների մեջ մինչև 26 օր։

4․ Թթվածնային սարքը։ Երբ առաջին անգամ գերմանացիները օգտագործեցին քլոր գազը, բրիտանացի բժիշկները պատրաստ չէին այդ հարվածին։ Առաջին հարձակումից ժամեր անց թունավորված զինվորների թոքերը և շնչառական ուղիները քայքավում էին։ Առաջին իսկ հարձակումներից հետո Ջոն Սքոտ Հոլդեյնը մեկնեց առաջնագիծ ուսումնասիրելու գազերի բնույթը և թողած ազդեցությունները և ստեղծեց թթվածնային սարքը։

5.Աչքերի փոխդիրներ։ Թունավոր գազերը, պայթուցիկ նյութերը, պարկուճները պատճառ էին զինվորների կուրացման։ Այդ ժամանակ հնարավոր չէր շտկել տեսողության խանգարումները։ Սկսած 1916թ.-ից սկսեցին օգտագործել աչքերի փոխադիրներ։ Միայն 1916-1919թթ. պատերազմի 22000 վիրավորի տրամադրել էին աչքի փոխադիրներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews