Պայմանավորվել էին, որ պետք է դառնար դեսպան, բայց չի ստացվել հեղափոխության պատճառով

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, անցած տարվա վերջին կամ այս տարվա սկզբին Դավիթ Շահնազարյանը եւ Սերժ Սարգսյանը նախնական պայմանավորվածություն են ունեցել, որ Շահնազարյանը ստանձնելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը:

Դա պետք է տեղի ունենար Սերժ Սարգսյանի կողմից այս տարվա ապրիլին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո: Սակայն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում այդ պայմանավորվածությունը չի իրականացվել:

Նշենք, որ Դավիթ Շահնազարյանը 1994-1995 թվականներին եղել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատարը: Նրանից անմիջապես հետո Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնում նշանակվել է Սերժ Սարգսյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Մեկնաբանել
Loading...