Չնայած վարչապետի կոչին՝ Արշակունյաց պողոտան դեռ փակ է

Չնայած վարչապետի կոչին՝ Արշակունյաց պողոտան դեռ փակ է

«Պատրաստվում ենք բացել Արշակունյաց պողոտան: Փաշինյանն առաջարկում է աշխատել իր հետ, գտնում եմ՝ պետք է աշխատենք, մնացածը կորոշենք՝ ընթացքը տեսնելուց հետո»,- քիչ առաջ հայտարարեց պողոտան փակած այս ցուցարարը: Ոչ բոլորն էին համակարծիք նրա հետ:

«Կբացենք, բայց համաձայնության գանք, նոր: Պիտի քննարկենք: Փողոց փակելը դատական համակարգի դեմ է, ոչ թե Փաշինյանի: Ուզում ենք լսել՝ վարչապետն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու»,- հավելեց կանանցից մեկը:

Հիշեցնենք՝ Արշակունյաց պողոտան փակ է երեկվանից, երբ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարվել է փոխել «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցը, նրանց աջակիցները վրաններ էին տեղադրել դատարանի առջև և մեքենաներով փակել Արշակունյացը։

Նյութի աղբյուր՝ mamul.am