Չինաստանում տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են պանդաները վայելում առաջին ձյան բերկրանքը (տեսանյութ)

Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում գտնվող Յաբուլի լեռնադահուկային հանգստավայրում հաջողվել է տեսանկարահանել պանդաների անկեղծ ուրախությունն առաջին ձյունը տեսնելիս:

Ինչպես հաղորդում է CGTN-ը, կադրերում երևում է, թե ինչպես են Չինաստանի խորհրդանիշ արջերն առաջին ձյան փաթիլների ներքո խաղում գնդակով ու ճոճանակով, վազվզում, հնդկեղեգ ուտում և պարզապես թավալ գալիս ձյան մեջ:

Նշվում է, որ պանդաները Չինաստանի հյուսիս-արևելք են բերվել հարավային նահանգից, սակայն ձյունը, կարծես, նրանց շատ է դուր եկել:

Loading...