Չէի ցանկանում հետ վերադառնալ. շքեղ, բայց «դատարկ» Փարիզ. Արևիկ Ալավերդյան (ֆոտո) - Bavnews.am

Չէի ցանկանում հետ վերադառնալ. շքեղ, բայց «դատարկ» Փարիզ. Արևիկ Ալավերդյան (ֆոտո)

Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանը Life.panorama.am -ին պատմել է Միացյալ նահանգներում անցկացրած ընտանեկան հանգստի, շուրջ մեկ ամիս տնից հեռու գտնվելու դժվարությունների, ինչպես նաև Հայաստան վերադառնալու ծրագրերի մասին:
«Թե հոգեպես, թե ֆիզիկապես բավականին դժվար էր վերադառնալ ԱՄՆ-ից: Հավանաբար եղանակային պայմաններն էլ էին ազդել ինձ վրա, հետո Միացյալ նահանգներում հարազատներս այնքան շատ են, որ իսկապես դժվար էր բաժանվելը: Չէի ցանկանում հետ վերադառնալ շքեղ, բայց ասես «դատարկ» Փարիզ:
Վերադառնալուց հետո, իհարկե, նաև կենսակերպին հարմավելու խնդիր կար հատկապես ժամերի առումով, բայց տղաս շուտ հարմարվեց, իսկ ես` մի փոքր ուշ: Հիմա արդեն բավականին ժամանակ է անցել և ամեն ինչ իր հունի մեջ է ընկել»,- պատմեց Արևիկը:
Խոսելով ամերիկյան հիշողությունների մասին` երգչուհին նշեց.
«Հրաշալի մեկ ամիս ենք անցկացրել հարազատներիս հետ: Տոները միասին նշեցինք, տարբեր վայրերում եղանք: Իհարկե, երեխայի հետ փոքր-ինչ դժվար էր ու հոգնեցուցիչ, բայց որքան հնարավոր է արեցինք այնպես, որ անմոռանալի անցկացնենք մեր հանգիստը»:
Արևիկը մասամբ համաձայն է հայտնի խոսքի հետ, թե ԱՄՆ-ն երազանքների երկիր է:
Նյութի աղբյուրը՝ life.panorama.am