«Չեմ ցանկանում նկարահանել տեսահոլովակ՝ պարզապես նկարահանելու համար» Լիանա

երգչուհի Լիանան՝ իր ներկայիս գործունեության, առաջիկայում նոր տեսահոլովակ ներկայացնելու և ընտանիքի համալրման մասին:
«Այս պահին ինձ մոտ ավելի հանգիստ շրջան է, կարելի է ասել հանգստանում եմ Ամանորից հետո, քանի որ այդ օրերին զբաղվածությունս շատ էր: Իհարկե, կան երգեր, որոնք պետք է ձայնագրվեն, որից հետո արդեն որոշում կկայացնեմ, թե դրանից որ մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանեմ»,- պատմեց երգչուհին՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ, իր նախընտրությունը կտա ավելի ռիթմիկ երգին:
«Անկեղծ ասած՝ բոլոր հեղինակները, չգիտես ինչու, ինձ պատկերացնում են ավելի մեղեդային, «սրտաճմլիկ» երգեր կատարելիս, սակայն ես կարծում եմ, որ ինձ այս պահին որեւէ աշխույժ աշխատանք է պետք: Միևնույն ժամանակ, ինձ մոտ կարծես թե խուճապ է, քանի որ գրեթե բոլոր թեմաներով երգեր կատարել եմ: Բացի այդ, պետք է տեսահոլովակ նկարահանելու համար անհրաժեշտ գումար ունենամ, քանի որ չունեմ հովանավոր, բոլոր ծախսերը ես եմ հոգում: Չեմ ցանկանում նկարահանել տեսահոլովակ պարզապես նկարահանելու համար»,- հավելեց Լիանան:
Անդրադառնալով իր վերջին աշխատանքին՝ «Շնորհավոր լինի» երգին և տեսահոլովակին, որը հարսանեկան թեմայով էր, երգչուհին նշեց, որ դրա շուրջ առաջացած դրական քննարկումներից ինքը բավարարված է: Իսկ հարցին՝ արդյոք նրան գոհացրե՞լ է նաև տվյալ երգի կոմերցիոն կողմը, Լիանան պատասխանեց.
«Դեռ չեմ կարող ասել, որ գումարային տեսանկյունից այն իրեն արդարացրել է: Բայց ինձ համար առավել կարևոր է այն փաստը, որ հաճախ ինձ զանգահարել և ասել են, որ շատ հարսիկներ իրենց հարսի պարի համար նախընտրությունը տվել են հենց իմ երգին»,- ասաց Լիանան:
Նյութի աղբյուրը՝  life.panorama.am
Մեկնաբանել
Loading...