Ուլտրաձայնային սենսոներ. նորույթ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում (Տեսանյութ)

Էջմիածնի խճուղի և մյուս կողմից էլ դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող խաչմերուկում ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ տեղադրվել են ուլտրաձայնային սենսոներ, որոնք ավտոմատ ձևով հաշվում են տրանսպորտային հոսքը և կարգավորում են խաչմերուկի երթևեկությունը: Դրա շնորհիվ փողոցի այդ հատվածում խցանումներ չեն առաջանում:

Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլ նաև տարածաշրջանում: Ուլտրաձայնային սենսորներն արտադրվում են Հայաստանում: Ընդամենը մի քանի օր է ինչ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցի սենսորները, սակայն, ըստ ՃՈ-ի, դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է:

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որպեսզի խաչմերուկին լինեն մեքենաների կուտակումներ, վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, ու միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի:

Loading...